Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ժամանակավոր «լռություն»

Ժամանակավոր «լռություն»
19.10.2012 | 13:30

ԲՀԿ-ի այս օրերի` Արևմուտք-Հյուսիս «տվայտանքների» ու որոնումների մեջ կա մի հետաքրքիր «պոլյուս», որն ամբողջանում է ոչ անհայտ Արագած Ախոյան պատգամավորով: Դոնկիխոտյան նրա կերպարով: Սեփական գիծը բռնած` գնում է իր կորցրած ոստան` Արևմտյան Հայաստան, փորձում փշուր-փշուր հավաքել կորսված հայրենին` մեծ աշխարհի հետ իր մենամարտում համախոհներ գտնելով: Որի ինստիտուցիոնալացված դրսևորումներից մեկն էլ արևմտահայոց համագումարն է, որի տարեկան համագումարը տեղի է ունեցել օրերս` «Արմենիա Մարիոթում», որին մասնակցել են սփյուռքի շատ ներկայացուցիչներ, ընդունել կոմյունիկե: Բայց մեզ հետաքրքրում էր Ախոյանի վերջին «կռիվը»: Տեղյակ ենք, որ Սիրիայի հարցերով գլուխը խառը, Մերձավոր Արևելքում գերակայության իդեա-ֆիքսով տառապող, եղեռն իրականացրած Թուրքիան, Սիրիա ներխուժելուց ազատ պահերին ցանկանում էր փոխել Վանա լճի անունը, որովհետև լավ է հասկանում, որ նշանային համակարգում այն հայերիս, էլ առավել սփյուռքահայ սերունդների համար ոչ միայն Նարեկա վանքի, թումանյանական գենոմի, այլև վերապրումի հզոր աղբյուր է: Արագած Ախոյանից, որը վերջերս լրատվամիջոցներում ասել էր, թե կարող է և ունի պրոցեսը կանգնեցնելու հնարավորություն, փորձեցինք ճշտել` այսօր ի՞նչ վիճակում է այդ հարցը:
-Գործընթացն այս պահին կասեցված է, ժամանակավոր «լռություն» է, բայց դա կարող է թվացյալ լինել, ուստի պետք է մատը պահել պուլսի վրա, ինչն էլ մենք փորձում ենք անել,- փաստեց պարոն Ախոյանը։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ